Radio Vaticana-ն հաղորդում է, որ Հռոմի պապը Լատինական Ամերիկայի պապական հանձնաժողովի նախագահ կարդինալ Մարկ ՈՒելին հղած ուղերձում արձանագրել է, որ հովիվը երբեք չպետք է աշխարհիկ մարդուն ուղղորդի, թե նա ինչ պետք է ասի ու անի տարբեր ասպարեզներում:
Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 6 քաղաքացի է շարունակում բուժումը հիվանդանոցային պայմաններում: Երեք բժշկական հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:
2016-ի հունվարի 1-ի դրությամբ` ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 998 հազ. 600 մարդ, 1 մլն 907 հազարը կազմում է քաղաքային բնակչությունը, իսկ 1 մլն 91 հազ. 600-ը՝ գյուղական՝ ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 12 հազարով:
Քառօրյա պատերազմի հետևանքների մասին դեռ շատ կխոսվի, ու արդարացի մեղադրանքներ կհնչեն: Իշխանությունը, ի թիվս այլ հարցերի, նաև պետք է հասկանա, որ ոչ միայն ներսում, այլև դրսում վստահության խնդիր ունի:
Մամուլի ազատությունը վերջին 12 տարվա մեջ ամենամեծ նահանջն է արձանագրել՝ հայտնվելով քաղաքական, քրեական և ահաբեկչական ճնշումների տակ՝ հրապարակված զեկույցում արձանագրում է Վաշինգտոնում գործող Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը ցավակցում է ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին՝ տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
«Մի՞թե անպայման պետք է ազգությամբ հայ լինել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցը դատարանում պաշտպանելու համար»,- BBC-ին տված հարցազրույցում տարակուսում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը ներկայացնող Ամալ Քլունին:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...